Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Խաբում են, երբ խաբվող կա

Խաբում են, երբ խաբվող կա
07.11.2023 | 14:21

Որ բոլոր երկրներում են մարդկանց աշխատում խաբել` դա փաստ է։ Բայց երկրներ կան, որտեղ ի՜նչ խաբել, կոնկրետ անասունի տեղ դրած են խաբում։

Ուրեմն, հլը նայեք ուկրաինացիներին ոնց են նախրի տեղ դրած քշում.

Տարին մի երկու-երեք անգամ Պուտինին են մեռցնում։ Էս ընթացքում մի քանի անգամ Գերասիմովին գերի վերցրին, սպանեցին, օրումեջ էլ պաշտոնից են հեռացնում։

Օղբաթն էն է, որ ասում են՝ Պուտինը մեռել է, ու 3֊4 օր հետո ուրիշ հարցով մեղադրում են։ Արա, բա որ մեռել է, էլ ո՞նց է մեղավոր։

Էլ չեմ ասում, որ ոչ մեկը ներողություն չի խնդրել խաբելու համար։ Մարդ կա՝ արդեն հինգ անգամ գրել է Պուտինի մեռնելու մասին, բայց չի ասում, որ եթե նույնիսկ հիմա ճիշտ լինի, մեկ է, անցած չորս անգամը խաբել է։

Ու նույն նախիրը դրան հավատում է առաջվա նման։

Իսկ մենք ասում ենք, թե ո՞նց էին մեզ մոտ հավատում Արծրունին։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ